00:00:00

Կովկասում խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ակտիվացնել «3+3» ձևաչափը․ Իրանի ԱԳՆ

16:52, 26 օգոստոս 2025 Աշխարհ

«3+3» ձևաչափը Հարավային Կովկասի երկրների միջև փոխգործակցության վաղեմի մեխանիզմ է, որի շրջանակներում անցկացվել են մի քանի հանդիպումներ, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հաղորդում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ այդ մեխանիզմը դիմացել է ժամանակի փորձությանը։

«Անկախ տարածաշրջանից դուրս կովկասյան խնդիրների լուծման գործում տեղի ունեցող իրադարձություններից, երկրները ավելի քան երբևէ գալիս են այն եզրակացության, որ անհրաժեշտ է պահպանել նման մեխանիզմները և ավելացնել իրենց ակտիվությունը՝ տարածաշրջանային խնդիրները լուծելու համար», - նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր