00:00:00

Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը

14:41, 26 օգոստոս 2025 Աշխարհ

Օգոստոսի 25-ին Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը հանդիպել էր Լիբիայի արևելյան հատվածի զինված ուժերի հրամանատար Խալիֆա Հաֆթերի հետ։ Հանդիպումը լայնորեն տարածվել է  իսրայելական մամուլում և այդ շփումները որակվել են որպես Հունաստանի և Կիպրոսի մեկուսացմանը միտված քայլ։

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քայլեր է ձեռնարկում Թուրքիան գերտերություն դարձնելու համար և նպատակ ունի փոխել Մերձավոր Արևելքի իրականությունը՝ մեծ քայլ կատարելով տարածաշրջանում կայսրությունը վերականգնելու ուղղությամբ։

Բացի այդ իսրայելական մամուլը շեշտում է, որ Թուրքիան մեծապես ներգրավված է եղել Լիբիայի քաղաքացիական պատերազմում։

«Թուրքերը Լիբիայում էին մինչև 1912-1919թթ. պատերազմը։ Նրանց տեսանկյունից նրանք վերադառնում են Տրիպոլի և իրականացնում  կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում են Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը»։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր