00:00:00

Ներգաղթյալների համար ռուսաց լեզվի քննությունը կփոխադրվի համակարգչային ձևաչափի

17:26, 25 օգոստոս 2025 Քաղաքականություն

2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝ օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և Ռուսաստանի օրենսդրության հիմունքների քննությունը կանցկացվի միայն համակարգչային եղանակով: Ըստ РИА Новости-ի՝ որոշման հայտնել է Рособрнадзор-ը:

Գերատեսչությունում պարզաբանել են, որ այդ նպատակով ստեղծվել է «ЭкзаМ» ծրագրային փաթեթը, որն ավտոմատացնում է ընթացակարգի բոլոր փուլերը՝ գրանցումից և տեսանկարահանումից մինչև առաջադրանքների կատարում, արդյունքների հաշվարկ և վկայականների տրամադրում: Փաստաթուղթը կտրամադրվի քննության հանձնման օրը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգում ռուսաց լեզվի քննությունը չհանձնած ներգաղթյալների երեխաները կկարողանան բողոքարկել դրա արդյունքները հատուկ բողոքարկման հանձնաժողովի միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր