00:00:00

Սպերցյան․ Կարծում եմ՝ չի կարելի համեմատել Մեսիին եւ Ռոնալդուին

17:50, 25 օգոստոս 2025 Սպորտ

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ առաջիկա հանդիպման մասին։

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը կընդունի պորտուգալացիներին։

«Իհարկե, ես սպասում եմ Ռոնալդուի հետ հանդիպմանը։ Չեմ սիրում Մեսիի եւ Ռոնալդուի վերաբերյալ համեմատությունները։ Կարծում եմ՝ չի կարելի նրանց համեմատել։ Ինձ համար նրանք անիրական են։ Հնարավոր է՝ առաջիկա 30 տարում այդպիսի ֆուտբոլիստներ չեն լինի։ Կձգտեմ խաղաշապիկներով փոխանակվել Ռոնալդուի հետ»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը Երեւանում տեղի կունենա սեպտեմբերի 6-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր