Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է իրանական միջուկային ծրագրի շուրջ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ ունեցած շփումների մասին, ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը մանրամասն տեղեկացրել է Լավրովին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ իր հեռախոսազրույցի արդյունքների մասին՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարգավորման հարցերի շուրջ», – հայտնել է արտգործնախարարությունը։