ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ու Ալյասկայի գագաթնաժողովը․
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններին, ապա դրանք չափազանց ցածր մակարդակի վրա են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ես արդեն բազմիցս խոսել եմ այդ մասին։ Բայց նախագահ Թրամփի գալուստով երևաց թունելի վերջում լույսը»,-նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահը ընդգծել է՝ ԱՄՆ-ի հետ հանդիպումը ստացված էր․ «Շատ լավ, բովանդակալից և անկեղծ հանդիպում ունեցանք Ալյասկայում։ Շփումները շարունակվում են մեր նախարարությունների, գերատեսչությունների, ընկերությունների մակարդակով։ Ես մեծ հույս ունեմ, որ առաջին քայլերը, որոնք արվել են, դրանք միայն սկիզբն են», – նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։