00:00:00

«Ես և ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ մանկապղծության ցանց ենք համակարգում». անասանություն է. Սիմոնյան

12:34, 22 օգոստոս 2025 Քաղաքականություն

Ես և ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ մանկապղծության ցանց ենք համակարգում, որից օգտվում են նախագահը, վարչապետը և էլի ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյաներ, և մի քանի միլիոն փող ենք տալիս 13-14 տարեկան երեխաներին։ Սոցցանցում այս մասին խոսել է Ալեն Սիմոնյանը՝ նման տեղեկությունների շրջանառումը  ներկայացնելով որպես իր դեմ հիբրիդային պատերազմի դրսեւորում։ 

Տվյալ երևույթը Սիմոնյանը որակել է «անասունություն»։ «Մի խոսքով՝ մի հատ անասունություն։ Կրկին մեր ազգին, մեր ժողովրդին, մեր նիստուկացը չիմանալով, մեզ չճանաչելով ինչ-որ փորձում են լուրեր տարածել, և ի՞նչ են անում հետո։ Հետո ինչ-որ ֆեյք էջերով մտնում են և սկսում հակադարձել․ «Բա չե՞ք ամաչում, բա ե՞րբ եք պատասխանելու մեր երեխաներին այլասերելու հարցին»»։

«Փորձեցի գտնել՝ որտեղից է գալիս այդ կայքը։ Հիմնական աղբյուրը «Foundation to Battle Injustice» կազմակերպությունն է, որը ղեկավարվում է Միրայ Տերադայի կողմից և ընդգրկված է ԵՄ սանկցիոն ցուցակներում՝ Ռիգոժնի ցանցի հետ կապի պատճառով»,- նշել է Սիմոնյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր