Հայաստանի ապագայով մտահոգված և սեփական ներուժը հայրենիքի համար գործածելու մղումով 18-35 տարեկան տասնյակ երիտասարդներ մասնակցում էին «Արմենիա 2026» նախաձեռնության երիտասարդական առաջին հանդիպմանը, որի մասին տեղեկացել էին համացանցից։ «Ուժը մենքի մեջ է» կարգախոսը նրանց սրտով էր։ «Արմենիա 2026» շարժման հիմնադիր Նարեկ Մանուկյանըի խոսքով՝ Հայաստանի ամենամեծ խնդիրը հասարակության պառակտվածությունն է։ Ապագայի տեսլականը հնարավոր է միայն միասնականության ու համախմբվածության դեպքում։
«Արմենիա 2026»-ը վերկուսակցական քաղաքական հարթակ է, որը փորձում է համախմբել «մենք»-ը առաջնահերթ համարող բոլոր մարդկանց, հայտարարել է Նարեկ Մանուկյանը, հավելելով, որ մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին:
Մանրամասները՝ տեսանյութում: