«Զանգեզուրի միջանցքը» պատրաստ կլինի 4-5 տարի անց։ Այս մասին CNN Turk-ի եթերում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:
Նա նշել է, որ ֆինանսավորումը խնդիր չէ. 2,4 մլրդ դոլար արժողությամբ նախագիծը կառուցում են թուրքական երկու խոշոր կոնսորցիումներ, 43 կմ երկարությամբ գիծը շահագործման կհանձնվի 4-5 տարի անց։
Թուրք նախարարի խոսքով՝ Թուրքիայում և Նախիջևանի հետ սահմանին աշխատանքներն ընթանալու են համաժամանակյա. երկրի ներսում գիծը 224 կմ է, Ադրբեջանի հետ սահմանին ձգվելու է մինչև 170 կմ, որից 150-ն արդեն պատրաստ է, իսկ ևս 20-ը կառուցելու է Ադրբեջանը:
Ուրալօղլուն հավելել է, որ երթուղու ավարտից հետո Կարսից գնացքը կարող է ուղիղ հասնել Բաքու։ Նա ընդգծել է նաև, որ նոր միջանցքը թյուրքական աշխարհի համար կստեղծի ավելի կարճ և անխափան երթուղի, իսկ գոյություն ունեցող Բաքու–Թբիլիսի–Կարս գիծը կօգտագործվի մինչև թողունակության սահմանը: