00:00:00

Արմեն Գրիգորյանը և Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել

12:36, 21 օգոստոս 2025 Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ այսօր՝ օգոստոսի 21-ին, հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ: «Ներկայացրել եմ օգոստոսի 8-ին Վաշինգթոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունները և վստահություն հայտնել, որ այսօր արդեն տարածաշրջանում հաստատված է խաղաղություն, որը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին:

Խոսել եմ նաև տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և դրա արդյունքում ընձեռվելիք տնտեսական հնարավորությունների մասին՝ ընդգծելով դրանց կարևորությունը բոլոր երկրների շահերի տեսանկյունից:

Ս.Շոյգուն իր հերթին ներկայացրել է Ալյասկայում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վ.Պուտինի և ԱՄՆ նախագահ Դ. Թամփի հանդիպման արդյունքները և հետագա ընթացքը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել ենք ՀՀ-ՌԴ օրակարգին առնչվող հարցեր»,- գրել է Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր