00:00:00

Թիվ 109 մանկապարտեզում շինարարական ընկերությունը խնդիրները վերացնում է ընկերության հաշվին․ Կոստանյան

10:38, 21 օգոստոս 2025 Քաղաքականություն

«Քաղաքապետարանը դեռ ամիսներ առաջ արձանագրել էր խնդիրներ Երևանի թիվ 109 մանկապարտեզում կատարված աշխատանքում։ Շինարարական ընկերությանը տրվել է հանձնարարական դրանք վերացնելու»։ Այս մասին սոցցանցերի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Բլոգեր Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնանորոգված թիվ 109 մանկապարտեզի վերաբերյալ՝ նշելով, թե այն կրկին նորոգվում է։

Քաղաքապետարանը դեռ ամիսներ առաջ արձանագրել էր  խնդիրներ կատարված աշխատանքում։

Շինարարական ընկերությանը տրվել է հանձնարարական դրանք վերացնելու։

Աշխատանքները կատարվում են բացառապես ընկերության հաշվին, ոչ համայնքի բյուջեից։

Ընկերությունը պարտավորվել է դրանք ավարտել քաղաքապետարանի սահմանած ժամկետում»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր