00:00:00

ԵԽԽՎ 51 պատգամավոր հանդես է եկել Վրաստանի մասին հայտարարությամբ

20:04, 20 օգոստոս 2025 Աշխարհ

 

 

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 51 պատգամավորներ հատուկ հայտարարություն են ընդունել Վրաստանում «ավտորիտար հետընթացի» կապակցությամբ, գրում է jnews.ge-ն:

ԵԽԽՎ ավելի քան երկու տասնյակ անդամ պետությունների ներկայացուցիչներն զգուշացնում են՝ եթե Վրաստանի իշխանությունները չհրաժարվեն որդեգրած քաղաքականությունից, կվերանայվեն կառույցում վրացական պատվիրակության լիազորությունները, և կոչ կանեն Վեհաժողովին և Նախարարների խորհրդին սկսել Վրաստանին հեռացնելու ընթացակարգը՝ «Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքների լուրջ խախտումների համար, ինչպես նշված է Կանոնադրության 3-րդ հոդվածում»:

Հայտարարության հեղինակները հիշեցնում են այս տարվա հունվարին ընդունված հատուկ բանաձևի մասին, որը վավերացրեց վրացական պատվիրակության լիազորությունները՝ պայմանով, որ Վրաստանը համապատասխանի ժողովրդավարական չափանիշներին մինչև 2025 թվականի ապրիլը: Կառույցը մասնավորապես պահանջել էր ազատ արձակել հակակառավարական ցույցերի մասնակիցներին և նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

«Իրավիճակը կտրուկ վատթարացել է։ Բանտարկվել են ընդդիմության առաջնորդները։ Քաղհասարակության ակտիվիստներն ու լրագրողները բախվում են քաղաքական դրդապատճառներով հետապնդումների։ Սրանք այլևս առանձին դեպքեր չեն, այլ համակարգված արշավ՝ ուղղված ժողովրդավարական ընդդիմությանը վերացնելուն, խոսքի ազատությունը սահմանափակելուն և քաղաքացիական հասարակությունը ճնշելուն», — ասված է փաստաթղթում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր