00:00:00

Մեր մտահոգությունները մեր ընդհանուր սահմանների մոտ երրորդ կողմի ուժերի ներկայության վերաբերյալ պետք է հաշվի առնվեն. Իրանի նախագահ

23:18, 19 օգոստոս 2025 Աշխարհ

 

 

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր զրույցին։

Նա, մասնավորապես, գրել է. «ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես ընդգծեցի, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը հավատում է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը և երկու երկրների միջև ջերմ հարաբերությունների շարունակմանը, և մեր մտահոգությունները մեր ընդհանուր սահմանների մոտ երրորդ կողմի ուժերի ներկայության վերաբերյալ պետք է հաշվի առնվեն, լիովին քննարկվեն»:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահն այսօր Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր