00:00:00

Թրամփը մերժել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը

23:44, 18 օգոստոս 2025 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ մերժել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը, տեղեկացնում է DW-ն։

Նշվում է, որ հարցին, թե որքան օգնություն է Վաշինգտոնը դեռ պատրաստ տրամադրել Կիևին, Թրամփը պատասխանել է. «Մենք այս պահին Ուկրաինային ոչինչ չենք տալիս, մենք զենք ենք վաճառում»։

Նա միաժամանակ նշել է, որ չի ցանկանում «որևէ զինադար», այլ ցանկանում է հրադադար և երկարատև խաղաղություն:

«Ես սիրում եմ ուկրաինացիներին, ես սիրում եմ բոլոր մարդկանց, ես սիրում եմ ռուսներին։ Եվ ես ուզում եմ դադարեցնել այս պատերազմը»,-հայտարարել է Թրամփը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր