00:00:00

Նորակերտի համայնքապետն էական վնաս է պատճառել համայնքին, հարուցվել է քրգործ. Գլխավոր դատախազություն

16:51, 30 մայիս 2018 Իրավական

Դեռևս մայիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգման նպատակով Արմավիրի մարզի դատախազություն էր ուղարկել «Hetq.am» լրատվական կայքում դրա նախօրեին հրապարակված «Բուժկետի, համայնքապետարանի շենքերը, մանկապարտեզի հարակից այգին օտարվել են Նորակերտի համայնքապետի ընտանիքի անդամներին» վերտառությամբ հոդվածը: Մարզի դատախազի համապատասխան գրությամբ վերջինս ուղարկել էր ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու ցուցումով: Բացի այդ, Արմավիրի մարզի դատախազություն է ուղարկվել նաև ՀՀ տարածքային նախարարի մայիսի 21-ի գրությունը և դրան կից Նորակերտ համայնքի բնակիչների դիմում-պահանջը՝ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստվող վերը նշված նյութերին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար: Նախապատրաստված նյութերով բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Նորակերտ համայնքի ղեկավարը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել Նորակերտ համայնքին: Նախապատրաստված նյութերի հիման վրա մայիսի 29-ին ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Վաղարշապատի քննչական բաժնին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր