Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակություններն արդեն Սպիտակ տան Օվալաձև սենյակում են, մեկնարկել են բանակցությունները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը լավ կընթանա։ Նա նաև հայտարարել է՝ ուկրաինական հակամարտության ավարտի ողջամիտ հնարավորություն կա։
՛՛Պուտինը ցանկանում է, որ հակամարտությունը դադարի՛՛,-ասել է Թրամփը:
Զելենսկին Սպիտակ տանը չի պատասխանել հարցին, թե պատրաստ է արդյոք տարածքային զիջումների: Թրամփն էլ իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորումը պետք է կայուն լինի։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի՝ դա ցանկանում են կողմերն ու ամբողջ աշխարհը։
՛՛Այսօր կամ համաձայնագիր կլինի, կամ՝ ոչ։ Եթե ոչ, ապա Ուկրաինային աջակցությունը դադարեցվում է՛՛,-ասել է Թրամփը և հավելել, որ օրվա վերջում հստակ կասի Ուկրաինայում ԱՄՆ զորքերի տեղակայման հնարավորության մասին։
Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային մեծ օգնություն կցուցաբերվի անվտանգության հարցերում։
Դոնալդ Թրամփը նաև գովել է Վլադիմիր Զելենսկիին կոստյումի համար։ ՛՛Դու հիանալի տեսք ունես այդ կոստյումով։ Հիշում եմ, որ նախորդ անգամ քեզ հանդիմանեցին՛՛, -ասել է ԱՄՆ նախագահը։
Տեսանյութը՝ այստեղ: