00:00:00

Թրամփը մերժել է հանդիպումը ԵՄ առաջնորդների հետ, կանցկացնի առանձին հանդիպում Զելենսկու հետ

21:07, 17 օգոստոս 2025 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպել անձամբ՝ առանց եվրոպացի առաջնորդների ներկայության։ Չնայած նրան, որ Ուկրաինայի նախագահին Վաշինգտոնում ուղեկցում են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և այլ ղեկավարներ, միայն տետ-а-տետ բանակցություններից հետո նրանց կմիանան ԵՄ և ՆԱՏՕ ներկայացուցիչները։

Երեկոյան նախատեսվում է ընդլայնված կազմով աշխատանքային ընթրիք։ Վերջին անգամ Թրամփի և Զելենսկու հանդիպումը Սպիտակ տանը ավարտվել էր հակասություններով, ինչից հետո ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցրել էր ռազմական օգնությունը Ուկրաինային։

Եվրոպական պատվիրակության կազմում են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Թրամփը հայտարարել է նաև Զելենսկու և Պուտինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին՝ մինչև հաջորդ շաբաթվա վերջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր