Եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնի Դոնբասը զիջել Ռուսաստանին, ապա խաղաղության պայմանագիրը կարող է արագ կնքվել, ասել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը։ Այս դիրքորոշումը նա արտահայտել է եվրոպացի առաջնորդներին Ալյասկայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կայացած գագաթնաժողովից հետո, գրում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Զելենսկին մերժել է այս առաջարկը։ Այս մասին նա ասել է Թրամփի հետ հեռախոսազրույցում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։