00:00:00

Թրամփի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են, նախագահներն այն որակել են կառուցողական և արդյունավետ

08:44, 16 օգոստոս 2025 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ Ալյասկայի Անքորիջ քաղաքում տեղի ունեցած երկկողմ փակ հանդիպումը տևեց երեք ժամ

Հանդիպման հիմնական թեման Ուկրաինայում ընթացող պատերազմն էր, ինչպես նաև միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։

 

Բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Պուտինը խոսեց ավելի քան ութ րոպե՝ հանդիպումը անվանելով «կառուցողական»։

 

Թրամփը, որի ելույթը տևեց մոտ չորս րոպե, բանակցությունները գնահատեց «շատ արդյունավետ»՝ ընդգծելով, որ վերջնական համաձայնություն դեռ չկա: ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ կզանգահարի Զելենսկուն և ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ Պուտինի հետ հանդիպման բովանդակության մասին տեղեկացնելու համար։

 

ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներն արդեն մեկնել են Ալյասկայից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր