00:00:00

Ադրբեջանում կոչ են արել քրեական պատասխանատվության ենթարկել Սոլովյովին

21:43, 14 օգոստոս 2025 Աշխարհ

Ադրբեջանական լրատվամիջոցը կոչ է արել քրեական պատասխանատվության ենթարկել հայտնի ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին՝ պատերազմի և ազգամիջյան թշնամանքի քարոզի համար։

Պատճատը Սոլովյովի հայտարարությունն է, որ նա արել է «Полный контакт» հաղորդման եթերում։

Հաղորդավարը, մասնավորապես, ասել է․ «Ի՞նչ է կատարվում մեզ մոտ։ Մենք ավելի քան 300 կիլոմետրանոց սահման ունենք Ադրբեջանի հետ։ Այսինքն՝ Ադրբեջանը ռազմական գործողություններ է ուզո՞ւմ մեր դեմ։ Խնդրեմ։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ տարածքում լեզգիներ են ապրում։ Լեզգիներն Ադրբեջանում լավագույնը վիճակում չեն, բայց Դաղստանում շատ լեզգիներ են ապրում, և նրանց նկատմամբ վերաբերմունքը շատ հարգալից է։ Եվ մենք կարող ենք պայքարել Ադրբեջանում լեզգիների իրավունքների համար և լիովին աջակցել լեզգիական շարժմանը։ Որովհետև նրանք շատ վատ են զգում իրենց։ Ընդհանուր առմամբ, ո՞վ է ասել, որ Ադրբեջանը միասնական է։ Ո՞վ ասել, որ Ադրբեջանի սահմանները անձեռնմխելի են»։

Ըստ «Մինվալի»՝ Սոլովյովը պետք է պատասխան տա իր գործողությունների համար։

«Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ նա արդեն վիրավորել է ադրբեջանական ժողովրդին և կասկածի տակ դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Այժմ Բաքուն պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Սոլովյովին քրեական պատասխանատվության ենթարկելու ոչ միայն իր անցյալի հանցագործությունների, այլև ահաբեկչության կոչերի և ազգամիջյան թշնամանքի հրահրման համար։ Չարը պետք է պատժվի»,– գրել է լրատվամիջոցը։

lurer.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր