ՊԵԿ-ի դիմակավորված աշխատակիցները քիչ առաջ մուտք են գործել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի»-ի գլխավոր գրասենյակ: Այս մասին հայտնում է lurer.com-ը։
«Այս պահի դրությամբ գլխավոր մասնաճյուղի բոլոր աշխատակիցներին դուրս են հանել: Օպերատիվ հետախուզական մարմինները ներսում աշխատանքներ են տանում»,- նշում է կայքը: