00:00:00

53-ամյա տղամարդը նարկոլոգիական հիմնարկից ստացած մեթադոնի լուծույթ է իրացրել

12:18, 12 օգոստոս 2025 Իրավական

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 53-ամյա մի տղամարդ նարկոլոգիական հիմնարկից ստացած մեթադոնի լուծույթ է իրացնում։

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 8-ին մայրաքաղաքի Երվանդ Քոչար փողոցում տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 140 միլիգրամ տարողությամբ չորս տարա՝ մեթադոնային լուծույթով, և ծալովի դանակ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր