Պուտինը Ուկրաինայում հրադադարի չի պատրաստվում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ վկայակոչելով հետախուզության զեկույցը, տեղեկացնում է УНИАН-ը:
«Պուտինը միայն մտադիր է Ամերիկայի հետ հանդիպումը ներկայացնել որպես իր անձնական հաղթանակ և շարունակել գործել առաջվա պես, ճնշում գործադրել Ուկրաինայի վրա առաջվա պես։ Չկա որևէ նշան, որ ռուսները ազդանշաններ են ստացել պատերազմից հետո ստեղծված իրավիճակին պատրաստվելու համար»,-ասել է Ուկրաինայի նախագահը:
Նրա խոսքով՝ ռուսներն իրենց զորքերն ու ուժերն այնպես են վերադասարվորում, որ «նոր հարձակողական գործողություններ ձեռնարկեն»։
«Եթե ինչ-որ մեկը պատրաստվում է խաղաղության, նման կերպ չի վարվում։ Մենք շարունակում ենք մեր գործընկերներին տեղեկացնել մարտադաշտում, դիվանագիտության մեջ և Ռուսաստանի հետագա գործողությունների ծրագրման իրական իրավիճակի մասին»,-ասել է Զելենսկին։