Հայաստանն ու Ադրբեջանը կռվել են 37 տարի: Ռուսաստանը փորձեց լուծել այդ հարցը, բոլորը փորձեցին լուծել, իսկ մենք լուծեցինք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Երևանի և Բաքվի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին:
՛՛Հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը:
Երկու առաջնորդները վեր կացան և ասացին՝ մենք երբեք չէինք մտածում, որ կհաջողվի լուծել հակամարտությունը։ Իրավիճակը շատ բարդ էր, բայց մենք դա արեցինք՛՛,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը ավելի վաղ ստորագրել են համատեղ հռչակագիր՝ ՛՛Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու՛՛ (TRIPP) վերաբերյալ։