Ձերբակալված արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 15-ին։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական-իրավական տեղեկատվական համակարգից։
Դատալսումների ժամանակ պետք է քննության առնվի նաև Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու հարցը:
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ։