Իսպանիան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրերը կբացեն համագործակցության, փոխըմբռնման և զարգացման նոր փուլ՝ ի շահ երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի։ Այս մասին ասված է Իսպանիայի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ։
«Իսպանիան ողջունում է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև Սպիտակ տանը ԱՄՆ-ի մասնակցությամբ ձեռք բերված համաձայնագրերը և կարծում է, որ դա վճռական քայլ կլինի դեպի վերջնական խաղաղություն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորում տասնամյակներ տևած հակամարտությունից հետո»,-նշված է հայտարարության մեջ։
Փաստաթղթում ասվում է նաև, որ Իսպանիան վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նկատմամբ։