00:00:00

Դատապարտյալին սառնարան բերած քաղաքացուն տուգանել են․ թաքստոցում 32 բջջային հեռախոս էր տեղավորել

16:13, 08 օգոստոս 2025 Իրավական

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, կրկնակի խուզարկության են ենթարկել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին բերված սառնարանը։

 

Խուզարկության արդյունքում սառնարանի ստորին հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս, 8 բաժանորդային քարտ, 7 լիցքավորման լար, 2 լիցքավորման սարք, անլար ականջակալ և բջջային հեռախոսի պահեստամաս։

 

Սառնարանը բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության 300․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։

 

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր