ԱՄՆ Պետդեպը պատրաստ չէ «շահարկումներ» անել Երևանի և Բաքվի միջև ապագա խաղաղության համաձայնագրի մանրամասների վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Թոմի Պիգոթը։
«Սա վերաբերում է ԱՄՆ-ի դերին Հայաստանի Սյունիքի մարզով անցնող երթուղում»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Reuters-ը գրել էր. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ վաղը հրավիրած հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ կավարտվի խաղաղության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, որով ԱՄՆ-ն բացառիկ իրավունքներ կստանա Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցքի նկատմամբ»: