Դոնալդ Թրամփը ոչ միայն խաղաղություն է բերում Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև անհավանական ռազմավարական տարանցիկ միջանցք է ապահովել Միացյալ Նահանգների համար՝ Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Ջո Ուիլսոնը:
՛՛Շնորհավորում ենք մեր մեծ խաղաղարար նախագահ Դոնալդ Թրամփին՛՛,-նշել է նա։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնյաների, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ վաղը հրավիրած հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ կավարտվի խաղաղության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, որով ԱՄՆ-ն բացառիկ իրավունքներ կստանա Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցքի նկատմամբ: