ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը հայտնել է․
«Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ Սարգիս Պետրոսյանի, որոշում է կայացրել Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքի դեմ ներկայացված բողոքը բավարարելու և բացակայելու արգելքը վերացնելու վերաբերյալ:
8-ամսյա նախաքննության ընթացքում որևէ քննչական գործողություն չէր կատարվում պարոն Չենբերջյանի հետ, ավելին՝ քննիչը և դատախազը բացակայելու արգելք խափանման միջոցը չէին վերացնում առանց ողջամիտ որևէ հիմնավորման, դատարանի որոշման արդյունքում խախտված իրավունքը վերականգնվեց...»։