00:00:00

Կրեմլում ավարտվել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

16:40, 06 օգոստոս 2025 Աշխարհ

Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից։

 

Զրույցը տևել է մոտ երեք ժամ։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել օգոստոսի 6-ի վաղ առավոտյան, նրան դիմավորել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր