Ռուսաստանը հանձնառու է ուկրաինական հակամարտության կարգավորմանը՝ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք շարունակում ենք պնդել, որ մեզ համար նախընտրելի է մնում ուկրաինական հակամարտության լուծումը՝ քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։