00:00:00

Թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա կրակոց արձակելու փաստ այս պահի դրությամբ չկա․ Նարեկ Սարգսյան

21:34, 04 օգոստոս 2025 Իրավական

ՆԳՆ ոստիկանությունը չի հաստատում մամուլում տարածված տեղեկությունը, որ այսօր՝ օգոստոսի 4-ին, թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյան կողային ապակու վրա կրակոց է արձակվել։

ՆԳՆ-ի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ կրակոցի հաստատված փաստ չկա։

Իսկ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից հայտնել են, որ ժամը 18:40-18:50-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի ապակու վրա նկատվել է վնասվածք։ Վարորդը, հասնելով վերջնակետին, ահազանգել է Ոստիկանություն` հանցագործության մասին հաղորդում տալու։ Տուժածներ չկան։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր