Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է առաջիկա օրերին այցելել Ուկրաինա, գրում է «Türkiye» թերթը։
Նշվում է, որ դիվանագիտական շրջանակներում քննարկվում է Էրդողանի հնարավոր այցը Կիև՝ Վլադիմիր Զելենսկու հրավերով։ Աղբյուրները պնդում են, որ այցը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, գրում է թերթը։
Այցի օրակարգում են երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերը, նշում է թերթը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակներում ստացված տեղեկատվությանը, ինչպես նաև Անկարայում Ուկրաինայի նոր դեսպանին։