00:00:00

ՌԴ նախագահն ու Իսրայելի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել

19:01, 04 օգոստոս 2025 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Երկու առաջնորդների միջև վերջին զրույցը տեղի է ունեցել հուլիսի 28-ին։ Այդ ժամանակ նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանի առաջնորդը հաստատել է, որ Մոսկվան հետևողականորեն կողմ է տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։ Նա նաև հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ նպաստելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր