00:00:00

Դատարանը բավարարել է Ստեփանակերտի քաղաքապետի գործով միջնորդությունը

14:27, 04 օգոստոս 2025 Իրավական

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

Այսօր «Ստեփանակերտի գործով» հերթական դատական նիստն էր։ Մեղադրյալի աթոռին են Արցախի մայրաքաղաքի քաղաքապետն ու ավագանու հինգ անդամները։ Դատարանն ավարտեց մեղադրանքի կողմի ապացույցների հետազոտումը, որից հետո մենք միջնորդեցինք վերացնել մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել։

Հիշեցնեմ, որ այս ամոթալի գործով Ստեփանակերտի քաղաքապետը հետապնդման է ենթարկվում 2024թ. հունիսից – նախ, բանտային կալանք, հետո՝ տնային կալանք, հետո՝ մոտ 5 ամիս «կիսատնային կալանք»…

Հավելենք, որ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր 2024թ. մայիսին։  Նա մեղադրվում էր Արցախից բերված մի քանի մեքենաներ իբր խարդախությամբ հափշտակելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր