00:00:00

Որ դեպքում թոշակների, աշխատավարձերի աճ կլինի

15:15, 30 մայիս 2018 Տնտեսություն

«Ինչ տնտեսական աճի մասին խոսում ենք ցանկալի արդյունքի չի բերում, պիտի 21 տոկոս լինի՞, որ սոցիալական խնդիրների լուծումներ լինեն, քանի՞ տոկոս պիտի լինի աճը»,-այսօր 2017 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նաև նշեց, որ մի քանի ընկերություններում ունեցած աճը հասարակության վրա չի ազդել, ապա հարցրեց՝ փոքր ու միջին բիզնեսն այդ աճի ձևավորման վրա ազդել է ինչ-որ կերպ, թե ոչ: «Աճը որակ չունի»,-նետեց նա: Նախարարն արձագանքեց, թե համախառն ներքին արդյունքը 9.8 տոկոս է կազմել, հարկային եկամուտները 10.7 տոկոսով են աճել, այսինքն՝ կա հարկային եկամուտների առաջանցիկ աճ: Իսկ թոշակների, աշխատավարձերի աճ կլինի այն դեպքում, երբ կունենան համոզմունք, որ «մեր գործողությունները հասել են նրան, որ մեր տնտեսական աճը կայուն ու կասկած չհարուցող է»,-ասաց նախարարը: Մելքումյանն արձանագրեց, որ այն քաղաքականությունը, որ վարվել է, հիմք չի տալիս հասկանալու, որ սոցիալական նորմալ հենք կարող է դրվել: Նախարարն էլ պատասխանեց. «Չպիտի առաջնորդվել որոշակի արկածախնդրությամբ, որովհետև դա իր մեջ ռիսկ է պարունակում, եթե չմհիմնավորված ու ականջահաճո տնտեսական ծրագրեր կառուցենք… հիշում եք՝ 20 տարի առաջ ընկել էինք բյուջետային պարտքերի շղթայի մեջ, ու դժվար էր դուրս գալ դրանից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր