Իսրայելի հյուսիսում գտնվող Հարիշ քաղաքի մոտ մեքենան հարվածել է հեծանվորդների խմբին, ինչի հետևանքով մեկ կին մահացել է, իսկ ևս երկու կին վնասվածքներ են ստացել, գրում է The Times of Israel-ը։
Մագեն Դեյվիդ Ադոմի շտապօգնության աշխատակիցները բուժօգնություն են ցուցաբերել 40-ն անց կնոջը, սակայն ստիպված են եղել տեղում հայտարարել նրա վախճանի մասին:
Երկու այլ հեծանվորդներ վիրավորվել են և տեղափոխվել Հադերայի հիվանդանոց, որոնցից մեկը ծանր վիճակում է։
Ոստիկանությունը հարցաքննության համար ձերբակալել է 19-ամյա վարորդին։