00:00:00

Ի՞նչն էր Arca համակարգում խափանումների պատճառը. պարազաբանում

11:00, 01 օգոստոս 2025 Տնտեսություն

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել Arca համակարգում խափանումների վերաբերյալ:

 

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։

 

Խափանումները տեղի են ունեցել՝

 

2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50

 

2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25

 

Խափանումների պատճառը տեխնիկական բնույթի էր և կապված էր համակարգի վերազինման հետ։

 

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ կիբեռանվտանգության կամ տվյալների արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել։ 

 

Մասնագետների օպերատիվ գործողությունների շնորհիվ հիմնական ծառայությունները հիմնականում շարունակել են աշխատել, իսկ խափանումներն ամբողջությամբ վերացվել են նույն օրը։

 

Ներկայում իրականացվում է խորքային տեխնիկական ուսումնասիրություն՝ նմանատիպ խնդիրների կանխարգելման նպատակով։

 

Այս տարում ավարտին է հասցվում նաև տվյալների երկրորդ կենտրոնի գործարկումը՝ համակարգի անխափանությունն ու վերականգնման արագությունը բարձրացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր