00:00:00

Երևանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են տարածումը

21:08, 30 հուլիս 2025 Հասարակություն

Երեկ՝ հուլիսի 29-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։

 

Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

 

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

 

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան և միայն հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ է, որ կրակը չհասավ բնակելի տներ ու շինություններ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր