00:00:00

Չենք կարող գնալ պարտք վերցնելու ճանապարհով․ ֆինանսների նախարար

14:49, 30 մայիս 2018 Տնտեսություն

Ազգային ժողովում շարունակվում են բյուջեի կատարողականի քննարկումները: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, թե նախորդ կառավարությունը շեշտադրում էր, որ լրացուցիչ մուտքեր չկան բյուջե, որպեսզի ընթացիկ տարում աշխատավարձերի, թոշակների կամ նպաստների բարձրացում լինի: Պատգամավորը նշեց, որ կա 100 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ, որը մտել է բյուջե: «2017 թվականին ավել հավաքման զգալի մասն արդեն իսկ նախատեսված էր, լրացուցիչ 100 միլիարդի մասին չենք կարող ասել, որ եղել է»,-բացատրեց նախարարը: Ըստ նրա՝ հարկաբյուջետային քաաքականությունը, որ տարվել է, պետք է շարունակվի: Իսկ բարձրացման մասով նա նկատեց. «Մենք չենք կարող գնալ պարտք վերցնելու ճանապարհով»: Նախարարն ասաց, որ չի կարելի անհեռատես քաղաքականություն վարել, այսինքն՝ պարտք անել, բարձրացնել, հետո ավելի լուրջ խնդիրներ ունենալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր