00:00:00

Բեռնախցիկից պարանով շանը քարշ տված քաղաքացու նկատմամաբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը

14:31, 30 հուլիս 2025 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի հուլիսի 15-ին Բյուրեղավան քաղաքում Վ.Ղ.-ն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերել՝ իր ավտոմեքենայի բեռնախցիկից պարանով կապել է շանը և քարշ տալով վարել է մեքենան:

Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր