Կամչատկայում ուժեղ երկրաշարժի ժամանակ 14-ամյա աշակերտուհին երեխա է ունեցել։
Ծննդաբերությունը հաջող է անցել։ Ծնվել է 2950 գրամ քաշով առողջ աղջիկ: Նորածնին անվանակոչել են Էվելինա:
Աղջկա հարազատները մտադիր են դիմել տեղական իշխանություններին՝ բժիշկներին պետական մրցանակ շնորհելու համար:
SHOT-ի տեղեկություններով՝ ծնունդն ընդունել է ազգությամբ հայ մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը: