Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում հանդիպել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ պաշտոնական հանդիպման արարողության ժամանակ կատարվել են երկու երկրների պետական օրհներգերը։
Անձնական հանդիպումից հետո նախագահները համատեղ կնախագահեն Թուրքիա-Ղազախստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հինգերորդ նիստը:
Հանդիպումներից հետո կկայանա ստորագրման արարողություն և համատեղ մամուլի ասուլիս:
Տոկաևի պատվին կկազմակերպվի պաշտոնական ընդունելություն, և Էրդողանը նրան կհանձնի Թուրքիայի Հանրապետության պետական շքանշանը: