Քիչ առաջ ավարտվել է 2022 թ․ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով դատաքննությունը։
Դատական նիստի ժամանակ մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպանը միջնորդեց արդարացնել իր պաշտպանյանին` նշելով, որ մեղադրանքն անհիմն է։
Իր հերթին մեղադրողը պնդեց, որ մեղադրանքն ապացուցվել է։ Մեղադրող դատախազը հորդորեց մեղադրյալին ներողություն խնդրել մահացածի հարազատներից։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։