00:00:00

Գեղարքունիքի քրեական ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին թարմ հետքերով․ գողոնը հայտնաբերվել է

16:32, 29 հուլիս 2025 Իրավական

Հուլիսի 26-ի երեկոյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի իր տնից կատարվել է գողություն։

Մեկնել են Գեղարքունիքի մարզի քրեական և Գավառի համայնքային ոստիկաններ, պարեկներ, նաև` փորձաքրեագետ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են անհետաձգելի գործողություններ: Պարզվել է, որ տանտիրուհու բացակայության ընթացքում տուն են մտել խոհանոցի բաց պատուհանով: Ըստ տանտիրուհու՝ սեղանին դրված դրամապանակից գողացել էին փող:

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացվեցին համատեղ: Պարզվեց, որ պատուհանը բաց լինելու հանգամանքից օգտվել է տանտիրուհու 29-ամյա ազգականուհին:

Ահազանգից մոտ երկու ժամ անց նա տեղափոխվեց վարչություն, որտեղ խոստովանեց արարքն ու ներկայացրեց հափշտակած գումարը` 153 հազար դրամ և 100 դոլար:

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր