Արամ Գևորգյանն ու ծառայակից ընկերները զորացրվել են ու տուն վերադարձել։
Արամն այսօր հպարտորեն է տուն վերադառնում հարազատ դարձած զորամասից։
«Ինձ համար պատիվ էր ծառայելը»,- ասում է նա ու արդեն տուն հասնում. «Մա՜մ, եկա»։
Ուղիղ երկու տարի Արամի ընտանիքն ու սիրած աղջիկը հույսով ու հավատով են սպասել Արամին, հիմա, երբ նա արդեն տանն է, բոլորը երջանիկ են։