00:00:00

Վրաց-ռուսական սահմանին միգրանտների համար կկառուցվի ժամանակավոր կացարան

21:59, 28 հուլիս 2025 Աշխարհ

 

 

Վրաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար ժամանակավոր տեղակայման վայր կկառուցվի «Դարիալի» անցակետում, տեղեկացնում է Սպուտնիկ Գրուզիա-ն։
 
Հաղորդվում է, որ նախագծի մոտավոր արժեքը 300 հազար լարի է:
Տեղակայման վայրը կառուցվելու է «Միջազգային պաշտպանության մասին» նոր օրենքի համաձայն, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից։
 
 
Փաստաթղթի համաձայն՝ օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձն իրավունք կունենա միջազգային պաշտպանություն տրամադրելու միջնորդություն ներկայացնել Վրաստանի սահմանին կամ տարանցիկ գոտում, իսկ միջնորդությունը կդիտարկվի անմիջապես սահմանային կետում՝ առանց անձին երկիր մուտք գործելու թույլտվություն տրամադրելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր