00:00:00

Ֆրանսիայում ավտոարշավի ժամանակ 22-ամյա արշավորդուհու մեքենան բախվել է հանդիսատեսին. զոհվել է երեք մարդ

09:09, 27 հուլիս 2025 Հասարակություն

Շաբաթ օրը Ֆրանսիայում տեղի ունեցած ավտոարշավի ժամանակ 22-ամյա արշավորդուհու վարած մեքենան դուրս է եկել ճանապարհից, ինչի հետևանքով երեք հանդիսատես է զոհվել, հայտնում է AFP-ն։

Ձևափոխված Peugeot 208-ի վարորդը և նրա 51-ամյա ուղեկիցը տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել են դատախազությունից։

Վթարը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում, Կենտրոնական Ֆրանսիայի Ամբեր քաղաքի մոտակայքում։ Երկու տղամարդ մահացել է տեղում, ավելի ուշ դատախազությունը հայտարարել է, որ երրորդ տղամարդը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։

Ըստ դատախազության, որը հետաքննություն է սկսել անզգույշ սպանության փաստով, զոհերը 70 և 60 տարեկան երկու եղբայրներ են և 44-ամյա մի տղամարդ։

Դեպքի ականատեսներից մի քանիսը հոգեկան ցնցման մեջ են եղել, և ինը մարդ տեղափոխվել է հարևան Սեն-Ժյուստ գյուղում ստեղծված հոգեբանական աջակցության բաժանմունք։

Պրեֆեկտը հայտարարել է, որ մեքենայից վրաերթի ենթարկված հանդիսատեսները գտնվել են սահմանափակ մուտքի գոտում, որը սահմանազատված է եղել կարմիր ժապավենով, չնայած հանրության համար նախատեսված վայրերը ցանկապատված են եղել կանաչ ժապավենով։

Շաբաթ օրվա վթարից հետո արված հակիրճ հայտարարության մեջ ավտոարշավի կազմակերպիչները հայտնել են, որ մրցարշավը դադարեցվել է ժամը 10:49-ին։ Բոլոր հանդիսատեսներին խնդրել են լքել դեպքի վայրը, իսկ պարգևատրման արարողությունը չեղարկվել է։

Ըստ դատախազի, հետաքննությունը «վաղ փուլում» է։ Ճանապարհը, որտեղ տեղի է ունեցել վթարը, փակվել է, հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր