00:00:00

Միացյալ Նահանգների համալսարաններրից մեկում կրակոցներ են հնչել, մեկ մարդ է զոհվել

19:03, 25 հուլիս 2025 Աշխարհ

Միացյալ Նահանգների Նյու Մեքսիկոյի համալսարանի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Միջադեպի մասին հայտնել է ուսումնական հաստատության վարչակազմը։

Կասկածյալը դեռևս ազատության մեջ է և չի բացառվում, որ դեռևս համալսարանի տարածքում է։ Այս կապակցությամբ համալսարանի ղեկավարությունը ուսանողներին կոչ է արել ապաստան գտնել անվտանգ վայրում։

Նշվում է, որ մյուս տուժածը կյանքին սպառնացող վնասվածքներ չի ստացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր